Հայաստանում կվերանորոգեն Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշահամալիրը: Վերոնորոգման աշխատանքները կհամակարգի պաշտպանության նախարարությունը: Այդ նպատակով այս տարի կհատկացվի 35 մլն դրամ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է մեր գործունեության առաջնահերթությունը դառնա՝ ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Ֆրանսիական «Օրանժ» ընկերությունը որոշել է հեռանալ Հայաստանից և բանակցություններ է վարում «Յուքոմ» ընկերության հետ իրեն պատկանող «Օրանժ Արմենիան» վաճառելու նպատակով՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Նոր Հաճն քաղաքի նորակառույց Ս. Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
Թեհրանը 2013 թվականին Ժնևի ժամանակավոր համաձայնագրի ստորագրումից հետո շուրջ 12 միլիարդ դոլար Է ստացել պատժամիջոցների մեղմացման շնորհիվ, հաղորդել Է Sputnik գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի կառավարության մամուլի քարտուղարին:
Riataza.com-ի փոխանցմամբ՝ քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, մեկնաբանելով Սուրուչի պայթյունը, հայտարարել է, որ հարձակումը չէր կարող կազմակերպվել առանց թուրքական պետության աջակցության։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...